Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Երկիրը սիրելու և պահելու հրամայականը

Երկիրը սիրելու և պահելու հրամայականը
13.08.2023 | 14:45

«Շրջադարձ», «Հայից հայ», մեր մշակութային ժառանգության, պատմության մասին պատմող բազմաթիվ հաղորդումներ ու ֆիլմեր, որոնց հեղինակը եղել է վաստակաշատ հաղորդավար ԱՐՓԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ։

Եվ նա, իսկապես, իմ սերնդի դաստիարկներից մեկն է, ով իր հեղինակային հաղորդումներով եթերից ` մեր մեծերի կերպարների միջոցով մեզ է ներկայացրել հայ ազգի իրական հոգևոր նկարագիրը։

Արփեն Մովսիսյանը չի շրջանցել նաև Սփյուռքը։

Գնացել է երկրից երկիր, հայտնաբերել մեր կողքին ապրող ու ազգային կյանքում իրենց ավանդը բերած մարդկանց։

Եվ այդ հաղորդումները յուրօրինակ ուղերձ են եղել Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և մեր մեջ ամբողջական հային կրելու համար։

Ի տարբերություն շատերի, ովքեր իրենց մտավորական են համարում և անգամ պատերազմի աղետից հետո չեն խորշում հայտարարել, թե այս մանկուրտոկրատիայի` անհայրենիքների, իշխանության պարագլուխը ոչ ավելի և ոչ պակաս անտիկ աշխարհի մեծագույն փիլիսոփաների արժեքն ունի իրենց համար, տիկին Մովսիսյանը քչերից մեկն է, ով բոլոր հնարավոր հարթակներում` լինեն հաղորդումներ ու հարցազրույցներ, իր դիմագրքի էջը, պայքարել է միշտ։

Ես սպասում էի այս հարցազրույցին նաև Արթուր Հայրապետյանի ծրագրի շրջանակում։

Շնորհակալ եմ, հարգելի Артур Айрапетян, այս կարևոր զրույցի համար։

Մեր սիրելի Arpen Movsesyan, շնորհակալ եմ, այս կարևորագույն հարցերը վեր հանելու համար։

Սպասելու եմ նաև Ձեր գրքի հրատարակությանը, որը երկար տարիների ընթացքում կատարած Ձեր մեծ աշխատանքի մասին է. ժառանգություն, որը հասցրել եք թողնել Հայկական հեռուստատեսության հարուստ ֆոնդում։

Թող մարդիկ լսեն այս զրույցը և Ձեր հաղորդումները մեկ առ մեկ հիշելով` հետևություններ անեն, թե ինչպիսին ենք եղել որպես ազգ և ինչպիսին չի՛ կարելի, որ լինի մեր հետագա ընթացքը։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6352

Մեկնաբանություններ